Ադրբեջանի «կոմանդոս» ստորաբաժանումները հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացրել

Նշվում է, որ տարածքի տեսողական դիտարկման և օդային հետախուզության միջոցով պայմանական հակառակորդի օբյեկտը գնահատելուց հետո, պայմանական հակառակորդի խմբավորման անդամները գերեվարվել են։ Հավելենք, որ կոմանդոսները հատուկ ստորաբաժանումներ են, որոնք հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերում Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Դրանց ձևավորման և պատրաստման հարցում մեծ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան։