Ընտրություններից 40 օր առաջ Հարիսը սկսում է սիրաշահել ամերիկահայ ընտրողներին. Հայ դատի հանձնախումբ          ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ծառայողական ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք       «Կովկասյան պատի» բանալիները փաթեթավորված ու ժպիտով հանձնում են Թուրքիային, որ վերջինս ծավալվի թե՛ դեպի Արևելք, թե՛դառնա գերակա ուժ տարածաշրջանում    

05 հուն 2024 12:07

Տեսանյութ.Քոչարյանն ինձ տվեց վաստակավոր արտիստի կոչում.Հա՛, ռաբիս եմ, ի՞նչ, բայց տեսեք՝ ի՜նչ երկար մազեր ունեմ

«2006 թվականն էր, այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինձ տվեց վաստակավոր արտիստի կոչում: Ես կյանքում չեմ մտածել, որ ռաբիսին կամ այն մարդուն, որն իրեն համարում է ռաբիս երգիչ, վաստակավորի կոչում տան:


Ոչ մի ռաբիս կոչում չէր ունեցել»,- «Ներս արի» հաղորդման ամանորյա թողարկման ժամանակ ասել է սիրված երգիչ Թաթա Սիմոնյանը:


 
Դիտարկմանը՝ հասարակության մեծ մասի կարծիքով Թաթան ռաբիս երգիչ չէ, արձագանքել է. «Հա, բայց ի՞նչ ա՝ չեն ասում: Բոլոր ռաբիսներն էլ՝ մեկը երևանյան ֆոլկ է, մյուսը՝ Լենինականի, Կիրավոկանի:


Ռաբիս երգիչները շատ մեծ գործ են արել մեր երաժշտության համար, կուզեի՝ ճիշտ գնահատվեր: Չեմ ուզում ասեն՝ ռաբիս է ու վերջ, հա՛, ռաբիս եմ, ի՞նչ, բայց տեսեք՝ ի՜նչ երկար մազեր ունեմ»,- կատակել է երգիչը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր