Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը          Տեսանյութ.Իշխանությունները փորձում են համոզել կիրանցեցիներին գումարային փոխհատուցմամբ       Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից    

08 հուն 2024 12:54

Եվրոպական և ամերիկյան կորպորացիաները շտապում են մտնել ռուսական շուկա օգտագործելով տարբեր սխեմաներ, այդ թվում օգտագործելով ՀՀ-ի հնարավորությունները

Eadaily.com-ը գրում է, որ  նոր տարում Հայաստանի տնտեսության աճի տեմպերը նախորդ երկու տարիների համեմատ շատ ավելի համեստ են լինելու։ EADaily-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել հայտնի հայ տնտեսագետ, Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի դոցենտ, tvyal.com նախագծի ղեկավար Աղասի Թավադյանը։ Նա հիշեցրել է, որ սկսած 2022 թվականին Ռուսաստանից կապիտալի և աշխատուժի մեծ ներհոսք է եղել Հայաստան, մասնավորապես ՏՏ ոլորտից, աճել է նաև հայկական արտահանումը, այդ թվում՝ վերաարտահանումը Ռուսաստան։ «Այդ ալիքը խթան է հաղորդել մեր տնտեսությանն ապահովելով Հայաստանի ՀՆԱ-ի 12,8 տոկոս աճ 2022 թվականին։ Բայց հիմա այդ ալիքը մարում է, և մեր ցուցանիշներն աստիճանաբար նվազում են»,- բացատրել է նա։

Փորձագետն ընդգծել է, որ 2023 թվականի վերջին հայկական ապրանքների արտահանումը կկազմի մոտ 3,4 մլրդ դոլար, իսկ ներմուծումը 3 մլրդ դոլար, ընդ որում, ամբողջ արտահանման 52 %-ն ուղղվում է ռուսական շուկա, այնտեղ է ուղղվում նաև գյուղմթերքների ավելի քան 90 %-ը: «Մենք այլընտրանքային շուկա չունենք. Չպետք է մոռանալ նաև այն փաստը, որ ավելի քան 1 միլիարդ դոլար է գոյանում վերաարտահանումից, որտեղ գերակշռում են բջջային հեռախոսները, սարքավորումները և մեքենաները։ Եվրոպական և ամերիկյան կորպորացիաները շտապում են մտնել ռուսական շուկա օգտագործելով տարբեր սխեմաներ, այդ թվում օգտագործելով Հայաստանի հնարավորությունները»,- ընդգծել է Թավադյանը։

Տնտեսագետի խոսքով, ռուս ռելոկաանտների, վերաարտահանումների և մասնավոր տրանսֆերտների  գործոնների նվազման միտումը, որոնք ազդում են Հայաստանի ՀՆԱ-ի աճի վրա, կշարունակվեն նաև 2024 թվականին:

«Աշխատանքային միգրանտների մեծ մասը Ռուսաստանից վերադարձել է հայրենիք, որտեղ հսկայական շինարարական աշխատանքներ են իրականացվում, ընդ որում Հայաստանում աշխատավարձերը ոչ միայն ցածր չեն, այլ հաճախ ավելի բարձր են, քան Ռուսաստանում։ Արդյունքում տրանսֆերտների ծավալների նվազում կլինի»,- ասել է փորձագետը մատնանշելով նաև երկրում ռուսաստանցի վերաբնակիչների թվի կրճատումը։ «Հիմա Հայաստանում միայն Յանդեքսում ավելի շատ մարդ է աշխատում, քան բուն Ռուսաստանում, բայց դա ավելի շուտ բացառություն է, քան կանոն։ Բոլորի համար ակնհայտ է, որ վերաբնակեցումների ալիքը և դրանց ազդեցությունը սպասարկման և առևտրի ոլորտների վրա սկսել է մարել, ինչն անկասկած կազդի երկրում տնտեսական ակտիվության աճի տեմպերի վրա»,- կարծիք է հայտնել տնտեսագետը։

Ինչ վերաբերում է ռուս վերաբնակիչների ազդեցությանը, ապա, ինչպես նշել է տնտեսագետը, նրանց ներհոսքը Հայաստան հանգեցրել է նրան, որ Երևանում անշարժ գույքի և բնակարանների վարձակալության արժեքն ավելի թանկ է, քան Մոսկվայում։

«Բայց Երևանի վարձակալության շուկան հիմա «մեռած» է։ Բնակարանը, որի ամսական վարձն ամռանը կազմում էր 400 հազար դրամ, այժմ վարձակալվում է 250 հազար դրամով, ինչը պայմանավորված է պահանջարկի կտրուկ նվազմամբ»,- ընդգծել է տնտեսագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր