Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ, նախաքննությունն ավարտվել է

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարդուն առևանգելը), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) և 44-198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: