Փշալարն ինչ է, մի րոպեում ադրբեջանցին կարող է անցնել. մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք          Ադրբեջանում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը․ Monument Watch-ը ահազանգում է       Իշխանությունը պատրաստվում է սադրանքի՞. մեղավորներն արդեն որոշված են    

31 հուն 2024 16:41

Գիշերային խնամքի մի քանի գաղտնիքներ, իդեալական մաշկ ունենալու համար

Գիշերային խնամքի մի քանի գաղտնիքներ իդեալական մաշկ ունենալու համարՄաշկի գիշերային խնամքի կանոները

1. Երբեք մի քնեք առանց մաշկը մաքրելու ու դիմահարդարումը հեռացնելու:

2. Դիմահարդարման մաքրման համար որպես միջոց կարող եք օգտագործել վազելինը: Դա հատկապես կհամապատասխանի չոր մաշկին:

3. Մի փոխարինեք գիշերային նրբաքսուքները ցերեկայինով և հակառակը:

4. Նույն վազելինը կարող եք մերսող շարժումներով քսել քնելուց առաջ աչքերի շուրջ առակա մաշկին, այտոսկրերին, այտերին, շուրթերին ու բերանի շուրջ:

5. Նրբաքսուքը պետք է մեծ քանակությամբ չլինի:

6. Եթե յուղոտ կամ խնդրահարույց մաշկ է, ապա քնելուց առաջ օգտագործեք 1 կամ 2%-ոց սալիցիլաթթվի լուծույթ: Նախ դեմքը մաքրեք կոսմետիկայից, լվացեք դեմք տաք ջրով ու մաշկը տրորեք սալիցիլաթթու պարունակող լոսյոնով: Այնուհետև դեմքը նորից լվացեք տաք ջրով, որպեսզի մաքրեք թթվի հետքերը: Սալիցիլաթթուն խորհուրդ չի տրվում քսել այն հատվածների վրա, որտեղ առկա են խալեր, գորտնուկներ կամ բնածին գունակներ:

7. Եթե դուք ունենք երիտասարդ, սակայն ոչ չոր մաշկ, կարող եք չօգտագործել գիշերային նրբաքսուք:

8. Հասուն մաշկին հարկավոր է ավելի ակտիվ գիշերային խնամք: 40 տարեկանից հետո նրբաքսուքին կարելի է ավելացնել նաև շիճուկ, որը ցանկալի է լինի նույն կոսմետիկ շարքից:

Այս պարզ խորհուր դները հանդիսանում են իդեալական մաշկ ունենալու կանոնները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր