ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

18 մայիս 2017 17:20

Մաշկի ճիշտ խնամք, որից հետո կերիտասարդանաք 10 տարով

 Մաշկի ճիշտ խնամք, որից հետո կերիտասարդանաք 10 տարով
Դեմքի խնամված մաշկ ունենալու համար հարկավոր է տիրապետել դեմքի մաշկի խնամքի մի քանի պարզ կանոնների և օգտագործել ճիշտ խնամքի միջոցներ: Կա դեմքի մաշկի խնամքի 3 արդյունավետ միջոց՝ մաքրում, սնուցում և տոնուսի պահպանում: Այս երեքից մեկը բացառելու դեպքում արդյունքը կամ ընդհանրապես տեսանելի չի լինում կամ կլինի շատ աննշան: 

Պետք է ուշադրություն դարձնել մի հանգամանքի ևս. դեմքի մաշկի խնամքի միջոցներում պետք է առկա լինեն մաշկի խնամքի համար անհրաժեշտ նյութեր ու տարրեր, դրանցից ամենակարևորներն են՝ վիտամին A, E, C և K: Ներկայացնում են մաշկի խնամքի և երիտասարդացման մի քանի փուլեր: 

Մաշկի մաքրում Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տաս կանանցից չորսը գիշերը քնում են առանց  շպարը հեռացնելու, որը խիստ բացասական ազդեցություն է թողնում: Անհրաժեշտ է օրը երկու անգամ` առավոտյան և երեկոյան լվացնել մաշկը:  Տոնուս հաղորդել Մաքրելուց հետո, որպեսզի վերականգնեք մաշկը, օգտագործեք տոնիկ: Ընտրեք միջոցներ, որոնք պարունակում են վիտամին С, որը պաշտպանում է մաշկը ազատ ռադիկալներից:

 Մաշկի հագեցում Մաշկը հարկավոր է սնել միջոցներով, որոնք ոչ միայն կխոնավեցնեն, այլև կհագեցնեն մաշկը օգտակար նյութերով:
Հատուկ ուշադրություն աչքերի շուրջ գտնվող հատվածին Անհրաժեշտ է օգտագործել հենց կոպերի համար նախատեսված միջոցներ, քանի որ սովորական  միջոցները չափազանց ծանր են կոպերի համար:

Խոնավեցում և սնուցում Այս ամենից հետո պետք է օգտագործել կրեմներ, որոնք լավ որակի են: Ուշադրություն դարձրեք բաղադրությանը` հակատարիքային կրեմը պետք է պարունակի նիացինամիդ, ռետինոլ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր