Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին          Ադրբեջանցի բլոգեր. «Իսկ աշխարհը կրկին լռում է… Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, Հեյդար Ալիևը Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին»       Տեսանյութ. Մեզ առաջիկայում Աստծո կամոք՝ շատ լուրջ օրեր են սպասվում, շատ փոփոխությունների օրեր, պատրաստ եղեք    

31 հուն 2024 22:34

Գագիկ Մելքոնյանի որդին ազատվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետի պաշտոնից

Գագիկ Մելքոնյանի որդին ազատվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետի պաշտոնից168.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանը: Նա ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է:
Արման Մելքոնյանը «Երևան-Կենտրոնի» պետ էր նշանակվել «Արթիկ» ՔԿՀ-ում որպես պետ պաշտոնավարելուց հետո:

Նրա փոխարեն կնշանակվի «Դատապարտյալների հիվանդոց» ՔԿՀ-ի նախկին պետ Ռուբեն Խալապյանը:
Արման Մելքոնյանի գլխին սև ամպեր վաղուց են պտտվում՝ կապված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ կապված պատմության հետ: Վերջինս թույլ էր տվել, որ Քննիչ հանձնաժողով գնալու ճանապարհին Տոնոյանը կարճ ժամանակով տեսակցի մորը: Այդ ժամանակ սակայն պալատական խարդավանքների արդյունքում աշխատանքից ազատվեց Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) Սերգեյ Ատոմյանը, իսկ Արման Մելքոնյանին հայտարարվեց խիստ նկատողություն:

Սակայն, փաստորեն, անգամ 24/7 ռեժիմով Նիկոլ Փաշինյանի քարոզչական թեզերը սպասարկող Գագիկ Մելքոնյանը չկարողացավ փրկել որդու պաշտոնը: Իսկ միգուցե այլ, ավելի բարձր պաշտոնո՞ւմ նշանակի:
Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ աշխատանքից կազատվի նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Մանուկ Պողոսյանը: Նրա փոխարեն էլ կնշանակվի ՔԿՀ-ներից մեկի պետի տեղակալը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր