Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

22 փետ 2018 15:30

Իվետա Տոնոյանը մեկնաբանել է աշխատանքից ազատման մասին լուրերը

Իվետա Տոնոյանը մեկնաբանել է աշխատանքից ազատման մասին լուրերըԱյսօր մամուլում տեղեկություն տարածվեց, թե ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ազատել է «Կենտրոն» հեռուստաընկերության Էպիկենտրոն լրատվական ծրագրի ղեկավարի պաշտոնից, եւ հարցականի տակ է նաեւ նրա պատգմավորական ապագան:
 
Իվետա Տոնոյանը այն  բացարձակ սուտ է որակել, ասելով, որ ժպիտով է վերաբերվում այդ ամենին: «Ես 2017 թվականի հունիսի 1-ից դադարում եմ լինել «Էպիկենտրոն» լրատվական կենտրոնի եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն եւ այդ մասին հայտարարել եմ նաև մամուլով, քանի որ իմ պատգմավորական գործունեությունը թույլ չի տալիս նման աշխատանքով զբաղվել»,-պարզաբանել է նա:
Իվետա Տոնոյանի խոսքով, հեռուստաընկերության եւ լրատվական ծառայության հետ կապը շարունակվել է մնալ անմիջական եւ այդպես էլ լինելու է արդեն որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր