«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

03 փետ 2024 15:00

Սա ավելի լուրջ է․ Հաճախ է լինում, երբ դեսպանությունը հայտարարում է՝ էստեղ մի գնացեք, վաղն էդտեղ պրոբլեմ է լինում, որովհետև նրանք ինֆորմացիա ունեն

Սա ավելի լուրջ է․ Հաճախ է լինում, երբ դեսպանությունը հայտարարում է՝ էստեղ մի գնացեք, վաղն էդտեղ պրոբլեմ է լինում, որովհետև նրանք ինֆորմացիա ունենՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին հորդորել էր խուսափել ՀՀ մի շարք տարածքներ ուղևորությունից․

Գեղարքունիք, Վարդենիսից արևելք,
Սյունիք, Գորիսից արևելք,
Սյունիք, Կապանից հարավ,

Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ:

Նշվում էր, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշավորություն դրսևորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր սահմանների մոտ։

Արձագանքելով ԱՄՆ դեսպանության հայտարարությանը՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է․ «Ի տարբերություն Պապիկյանի հայտարարություններին, սա ավելի լուրջ է։ Հաճախ է լինում, երբ դեսպանությունը հայտարարում է՝ էստեղ մի գնացեք, վաղն էդտեղ պրոբլեմ է լինում, որովհետև նրանք ինֆորմացիա ունեն ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական վերնախավից։ Կարող է և չլինել։ Էստեղ մի ուրիշ բան կա, որ Վարդենիսի արևելքը ՀՀ-ինը չէ, ՀՀ վերահսկողության տակ չէ: Էդ տեսակետից նման հաղորդումները մեզ համար ինֆորմատիվ են»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր