Քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրը մահացել է, մարմնի վրա հայտնաբերվել է կրակոցի 3, ավտոմեքենայի վրա՝ 9 հետք          Ռուս-վրացական ցամաքային սահմանին հարյուրավոր մեքենաներ են մնացել արգելափակված       Մահացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Բաքվում գերության մեջ գտնվող Լևոն Մնացականյանի քույրը    

05 փետ 2024 10:45

ՄԱԿ-ի տվյալներով վերջին 48 ժամում Գազայի հատվածում սպանվել է ավելի քան 230 պաղեստինցի

ՄԱԿ-ի տվյալներով վերջին 48 ժամում Գազայի հատվածում սպանվել է ավելի քան 230 պաղեստինցիՎերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածում առնվազն 234 պաղեստինցի է սպանվել, 343-ը՝ վիրավորում ստացել։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

Ներկայացված զեկույցում նշվում է, որ փետրվարի 2-ի երկրորդ կեսից հետո մինչև փետրվարի 4-ը սպանվել է 234 պաղեստինցի (107-ը՝ փետրվարի 3-ին և 127-ը՝ փետրվարի 4-ին), վիրավորվել՝ 343-ը (165-ը՝ փետրվարի 3-ին և 178-ը՝ փետրվարի 4-ին):

Ավելի վաղ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով զոհված պաղեստինցիների ընդհանուր թիվը մոտենում է 27,4 հազարի, իսկ ավելի քան 66,6 հազարը վիրավորվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր