Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

09 փետ 2024 15:11

Դատարկ խոսակցություններ, թե իբր եթե խաղաղություն լինի, դրա դիմաց գազ կստանանք .Ոչ մի գազ էլ չի գալու Հայաստան, ոչ Ադրբեջանից, ոչ էլ այլ տեղից, որովհետև Ադրբեջանն էլ չունի այդքան գազ

Դատարկ խոսակցություններ, թե իբր եթե խաղաղություն լինի, դրա դիմաց գազ կստանանք .Ոչ մի գազ էլ չի գալու Հայաստան, ոչ Ադրբեջանից, ոչ էլ այլ տեղից, որովհետև Ադրբեջանն էլ չունի այդքան գազՀայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն քննարկել գազատարների վերականգնման հարցը։ Այդ մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։

ՏԿԵ նախարարությունից նաև տեղեկություն են տրամադրել Խորհրդային Միության կազմում Հայաստանին և Ադրբեջանին կապող գազափոխադրման խողովակաշարերի վերաբերյալ.

«Ղազախ-Երևան` 1000 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 6 կիլոմետրը։

Իլիչևսկ-Երևան` 700 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 22 կիլոմետրը։

Գորիս-Նախիջևան` 700 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 16,5 կիլոմետրը»։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերին ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, որ քաղաքական հարցերի լուծման դեպքում Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները։

Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարման նպատակահարմարության, ծրագրի իրատեսության շուրջ Panorama.am-ը զրուցեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ։

Արմեն Մանվելյան-Դրանք դատարկ խոսակցություններ են՝ ցույց տալու համար, որ իբր թե, եթե ինչ-որ խաղաղություն լինի, դրա դիմաց գազ կստանանք և այլն։ Ոչ մի գազ էլ չի գալու Հայաստան, ոչ Ադրբեջանից, ոչ էլ այլ տեղից, որովհետև ինքը՝ Ադրբեջանը չունի այդքան գազ։ Նա գազի մասով ունի երկարատև կնքված պայամանգրեր, որն արտահանում է Թուրքիա, ապա՝ ԵՄ։ Բաքուն նաև պարտավորություններ ունի գազ մատակարարելու Վրաստանին, բայց վերջին տարիներին ինքը նույնիսկ չի կարողանում այդ պարտավորությունն ամբողջությամբ կատարի։ Վրաստանն արդեն 2-3 տարի է սկսել է մասսամբ գազ գնել նաև Ռուսաստանի Դաշնությունից։
Այսինքը եթե նա ունենար նման գազի պաշարներ, նա և՛ Վրաստանին, և՛ Թուրքիային կմատակարարեր առանց խնդիրների, բայց նման պաշարներ չկան։

Բացի դրանից ադրբեջանական գազը բավականին թանկ գազ է։ Ի տարբերություն այն գազի, որ Ռուսաստանը մատակարարում է մեզ։ Մենք ՌԴ-ից մոտավորապես 174 դոլարով ենք գազը ստանում, իսկ ադրբեջանական գազն իրենք Թուրքիային մատակարարում են 250-300 դոլարով, ըստ սեզոնի գինը փոխվում է։

Ադրբեջանից գազի հնարավոր գնման մասին բարձրաձայնելը, խոսում է նման խոսակցություներ բացողների անլրջության և թեմային չտիրապետելու մասին։

Panorama.am-Ադրբեջանն ի՞նչ գնով է գազ վաճառում Վրաստանին։

Ա. Մանվելյան-Վրաստանն Ադրբեջանից ավելի թանկ է գնում գազը, քան ռուսները մեզ են տալիս։ Բացի այդ, Վարստանն իր տարածքով  դեպի Հայաստան գազի տարանցման համար գնի 5%-ը գազի տեսքով է վերցնում, իսկ 5%-ը գումարով։ Այսինքը Վրաստանը մոտավորապես 10 %-ը վերցնում է, որն, ի դեպ, շատ թանկ գին է։ Նույն Վրաստանը, որի տարածքով գազը գնում է Թուրքիա, որպես տարանցիկ երկիր վերցնում է դրա  5%-ը, իսկ մեզանից վերցնում է 10 %-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր