Կապան քաղաքում տեղի ունեցած uողանքի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է          Իրանը կստիպի Իսրայելին բարձր գին վճարել իր հանցագործությունների համար       Մարտի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 փետ 2024 10:37

Աշտարակ քաղաքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Աշտարակ քաղաքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓետրվարի 11-ին, ժամը 22։48-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Հ. Շիրազի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Շիրազի փողոցի մեկ հարկանի տներից մեկի տանիքում (մոտ 150 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։30-ին, մարվել՝ 23։47-ին։ Այրվել են տան տանիքի կառուցատարրերը՝ մոտ 70 քմ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր