Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից          Տեսանյութ.Իշխանությունները փորձում են համոզել կիրանցեցիներին գումարային փոխհատուցմամբ       Մոսկվայում երեկ փորձել են խեղդել հայտնի բլոգեր Մինա Խաչատրյանին    

15 փետ 2024 14:27

Երևանը հակված է արևմտյան ուժերին տարածաշրջան բերել, ինչը հակաարդյունավետ ենք համարում․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Երևանը հակված է արևմտյան ուժերին տարածաշրջան բերել, ինչը հակաարդյունավետ ենք համարում․ ՌԴ ԱԳ փոխնախարարՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն տարածաշրջանի պետությունները։ «Մենք ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այս տարածաշրջանն ընդհանուր տուն է։
 
Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԵՄ երկրները չեն դասվում այդ երկրների շարքին։ Ըստ այդմ, մենք հակաարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերին՝ «արևմտյաններին» տարածաշրջան ներքաշելը, ինչին, ցավոք, վերջին շրջանում պաշտոնական Երևանը հակված է։ Մենք տեսնում ենք, որ որևէ երկրում կամ տարածաշրջանում, որտեղ միջամտել են ԱՄՆ-ն ու արբանյակները ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից, կայունություն ու խաղաղություն չի եղել։ Եղել են միայն պետականության կործանում, քաոս ու ապակայունացում»,- հայտարարել է Գալուզինը «Իզվեստիա»-ին։
 
Նա նշել է, թե Հարավային Կովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Հայաստանին օգնելու՝ կարգավորել Ադրբեջանի հետ հարաբերությունները, «այլ Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելու և լարվածության հերթական օջախ ստեղծելու հետ»։ «Ռուսական կողմը միշտ կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման երկու մասնակիցներին էլ՝ առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում։
 
Հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ուզում եմ կրկնել, որ մենք երկու կողմերին կոչ ենք անում ցուցաբերել փոխադարձ զսպվածություն, որպեսզի միջադեպեր չառաջանան հատկապես կրակոցների, զոհերի և վիրավորների հետ կապված։ Նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը համար դրական մթնոլորտի ստեղծմանը»,- ասել է նա՝ խոսելով ՀՀ-ի դեմ Ադրբեջանի իրականացրած վերջին ագրեսիայի մասին, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր