«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է          Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ       Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը    

16 փետ 2024 11:00

Տեսանյութ.«Զվարթնոցում» դիմավորել են ԵԱ-ից մեդալներով վերադարձած ըմբիշներին

Տեսանյութ.«Զվարթնոցում» դիմավորել են ԵԱ-ից մեդալներով վերադարձած ըմբիշներինԱնցած գիշեր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոնական տրամադրություն էր: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրպագուները եկել էին դիմավորելու Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ դարձած Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանին, Հայաստանի հավաքականին:

Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմը Երեւան ժամանեց փետրվարի 16-ին  04:30-ին Բուխարեստ-Աթենք-Երեւան չվերթով: Չեմպիոններին եւ բրոնզե մեդալակրին դիմավորելու էին եկել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ ներկայացուցիչներ, մարզասերներ, չեմպիոնների ծնողները, բարեկամներն ու ընկերները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր