Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

19 փետ 2024 10:34

Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծության հետևանքով կիրակի ավելի քան 70 խաղաղ բնակիչ է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծության հետևանքով կիրակի ավելի քան 70 խաղաղ բնակիչ է զոհվելԳազայի հատվածում իսրայելական ռմբակոծության հետևանքով կիրակի երեկոյան տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին։

«Բժշկական աղբյուրները հայտնում են, որ ավելի քան 70 խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ մյուսները, որոնք հիմնականում կանայք ու երեխաներ են, վիրավորվել են Նուսեյրաթ փախստականների ճամբարի, Զուվեյդա շրջանի և Դեյր ալ-Բալահ քաղաքի վրա Իսրայելի օդուժի ու հրետանու հարվածների հետևանքով», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Աղբյուրները հողորդում են, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսի վրա հարձակումից հետո 16 մարդու մարմին է տեղափոխվել հիվանդանոցներ: Բացի այդ, Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական ռմբակոծությունից հետո փլատակներից դուրս է բերվել ևս հինգ դի՝ հիմնականում երեխաների:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր