Թուրքիայի և Ադրբեջանի քանի՞ քաղաքացի է բնակարան ձեռք բերել Հայաստանում. օտարերկրյա քաղաքացիների կողմից ինչ առուվաճառքներ են իրականացվել

Նշենք, որ 2022 թվականին Թուրքիայի քաղաքացիները ՀՀ–ում 11 բնակարան էին ձեռք բերել, կրկին Երևանում։
Կադաստրի կոմիտեից տեղեկացրել են նաև, որ Ադրբեջանի քաղաքացիները 2023-ին անշարժ գույք ձեռք չեն բերել ՀՀ–ում, մինչդեռ 2022-ին 2 անշարժ գույք էին գնել, մեկը` Երևանում, մյուսը` Լոռու մարզում (1 անհատական բնակելի տուն)։
«Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի քաղաքացիների կողմից 2023 թվականին վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքի 2 բնակարան Երևան քաղաքում և 1 հողամաս Արարատի մարզում: Նույն այդ ժամանակահատվածում Ադրբեջանի քաղաքացու կողմից վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքի 1 բնակարան»,– հայտնում է կոմիտեն` չհստակեցնելով այդ երկրների քաղաքացիների ազգությունը:
2022 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ոչ մի անշարժ գույք չէին վաճառել։
Կադաստրի կոմիտեի ավելի վաղ հրապարակված տվյալներով` ՀՀ անշարժ գույքի շուկայում օտարերկրյա քաղաքացիների կողմից 2023 թվականին իրականացվել է առուվաճառքի 4479 գործարք։ 1492-ի դեպքում օտարերկրացիները գնորդ են եղել, 2834-ի դեպքում` վաճառող, իսկ 153-ի դեպքում` 2 կողմն էլ հանդիսացել են օտարերկրյա քաղաքացիներ։
Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք առաջին անգամ Հայաստանում անշարժ գույք են գնել 2005 թվականին, իսկ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողները` 2012-ին։