«Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար          Զգուշացեք քրոնիկ հազից       Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով    

22 փետ 2024 14:44

Ադրբեջանը Պակիստանից կործանիչներ է պատրաստվում գնել, իսկ ՀՀ-ն շարունակում է ոգևորվել Ֆրանսիայից պաշտպանական սպառազինությունների ձեռքբերմամբ

Ադրբեջանը Պակիստանից կործանիչներ է պատրաստվում գնել, իսկ ՀՀ-ն շարունակում է ոգևորվել Ֆրանսիայից պաշտպանական սպառազինությունների ձեռքբերմամբ2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը շարունակում են խիստ ցրտի պայմաններում զորավարժությունները։


«Մարտական օպերացիաների անցկացում խիստ ցրտի պայմաններում» թեմայով հերթական մարտավարական հատուկ զորավարժություններն են անցկացվել:


Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ զորավարժությունների ընթացքում հատուկ ջոկատայինները նախ հստակեցրել են տեղանքի հատակագիծն ու մարտավարական տեղաբաշխումներ կատարել բարձրլեռնային գոտում՝ ուժեղ ցրտի պայմաններում։
Այնուհետև հատուկ նշանակության ուժերի խմբերը, ըստ զորավարժության սցենարի, «կատարել են պայմանական հակառակորդի հենակետի վրա հանկարծակի հարձակում գործելու, հարձակման թիրախ դարձած օբյեկտում և նրա թևերում հայտնաբերված կենդանի ուժը ոչնչացնելու, սնուցման ճանապարհները փակելու, ինչպես նաև համալրման և ամրացման նպատակով տեղ հասած ուժերը ոչնչացնելու առաջադրանքներ»:


Հատուկ նշանակության ուժերի հարձակողական զորավարժության մասին տեղեկություններին զուգահեռ, ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Պակիստանի լրատվամիջոցներին, գրում են, որ Պակիստանի և Ադրբեջանի միջև կնքվել է 1,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիր՝ JF-17C Block-III կործանիչների մատակարարման համար: Հաղորդվում է, որ գործարքը ներառում է ինքնաթիռներ, զինամթերք և ուսուցում:


Այն, որ Ադրբեջանը համալիր կերպով պատրաստվում է պատերազմի, 168.am-ն օրեր առաջ էր հերթական անգամ գրել։ https://168.am/2024/02/16/1998017.html Իսկ Հայաստանը շարունակում է ոգևորվել Ֆրանսիայից պաշտպանական սպառազինությունների ձեռքբերմամբ: Ավելին, Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.


«Հայաստանի Հանրապետության պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություններ առաջացնել, որովհետև մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է և միայն ու միայն Հայաստանի Հանրապետության լեգիտիմ, ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքը, սահմանները, տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելն է և մեր երկրի դիմադրողականությունը մեծացնելը»:


Թե ինչպես է հնարավոր պաշտպանական սահմանափակ միջոցներով հավասարակշռության մեջ լինել հարձակողական սպառազինություն ձեռք բերող և կարողությունները զարգացնող Ադրբեջանի հետ, որն ունի նաև Թուրքիայի ռազմական աջակցությունը, տրամաբանությունից դուրս է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր