Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

29 փետ 2024 11:45

ՌԴ դեսպանությունը հրապարակվել է նախազգուշացում, որով ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ որոշ մարզեր

ՌԴ դեսպանությունը հրապարակվել է նախազգուշացում,, որով ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ որոշ մարզերԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է.

«Խորհուրդ չի տրվում այցելել Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններ․ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը զգուշացնում է․․․

Ռուսաստանի Դաշնության դեսպանության կայքէջում հրապարակվել է նախազգուշացում, որով դեսպանությունը ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ չի տալիս այցելել Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններ։

«Վտանգված Հայաստանի Հանրապետություն»․ սա էր Նիկոլ Փաշինյանի խոստացված ապագան։ Հազարավոր հայ զինվորների արյան գնով Արցախը թշնամուն նվիրելով, մայր Հայաստանում 120 000 փախստական դարձրած արցախահայության խնդիրներն օդում առկախելով՝ ներկայիս իշխանությունը մտածում էր՝ «Արցախը տանք, հանգիստ ապրենք»։

Հանգիստ ապրու՞մ եք․ ինքներդ պատասխանեք անկեղծ այս հարցին։

Հ․Գ․ Տեղեկացրել էի, որ ԱՄՆ դեսպանատունը ս․թ․ փետրվարի 2-ին ևս զգուշացրել էր իր քաղաքացիներին վերոնշյալ մարզեր գնալու վտանգի մասին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր