Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

02 մար 2024 23:38

Մենք անցել ենք, անցնում ենք շատ ծանր ճանապարհ. Փաշինյան

Մենք անցել ենք, անցնում ենք շատ ծանր ճանապարհ. ՓաշինյանՄարտի 2-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  Ժողովրդավարության դպրոցի բացումը։ ՔՊ-ից հայտնում են, որ ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նիկոլ Փաշինյանը, Վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ԱԽ քարտուղարը։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում աս է. «Կարծում եմ՝ քաղաքական մտքի գեներացումը այսօր և մեր երկրի պատմության մեջ ամենակարևոր բանն է, չեմ էլ ուզում ասել բացն է, դեռ պետք է հետազոտենք՝ նման բաց կա, թե ոչ, չնայած ինձ համար կա բաց։ 

Մենք անցել ենք շատ ծանր ճանապարհ, անցնում ենք։ Աղետների միջով ենք անցել  և աղետներ միջով անցնելուց հետ քաղաքական մտքի գեներացման անհրաժեշտության առաջ կանգնելը բնական, նույնիսկ  պրիմիտիվ երևույթ է, բայց արձանագրենք, որ քաղաքական միտքը իրականում պետք է գեներացվի ոչ թե աղետից հետո, այլև աղետից առաջ՝ դա կանխելու, կառավարելու հնարավորություն ստեղծելու համար, ինչը գուցե մենք այդքան էլ լավ ու արդյունավետ չենք արել։

Իրականության մեջ տեղի է ունենում միայն այն, ինչ նախ տեղի է ունենում մեր մտքում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր