Թեհրանում չեն բացառում,կա՛մ վստահ են, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա          Ի՞նչ սցենար են պատրաստել միամիտ Հայաստանի և ճկուն Վրաստանի համար Արևմուտքի պայծառ դեմքով ուժերը       «Բայրաքթար AKINCI» ԱԹՍ-ն հայտնաբերել էր ջերմության աղբյուր, որը ենթադրաբար եղել էր Իրանի նախագահի ուղղաթիռինը    

04 մար 2024 10:27

Գյումրիում՝ բնակարանում հայտնաբերվել են մոր և դստեր դիեր

 Գյումրիում՝ բնակարանում հայտնաբերվել են մոր և դստեր դիերԵրեկ՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկի բնակիչները առավոտվանից չեն պատասխանում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին: Գրել է «Շամշյանը»։

Փրկարարները ոստիկանների ու պարեկների ներկայությամբ բացել են 58 Բ շենքի նշված բնակարանի դուռը, որը ներսից բանալիով փակված է եղել և բանալին փականի վրա է գտնվել, դուռը բացելուց հետո հյուրասենյակի հատակին բերանքսիվայր հայտնաբերել են 2 դի:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածները նշված տան բնակիչներ 84-ամյա Ալբիմնա Ղ-ն է 59–ամյա Նաիրա Հ-ն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Բնակարանի միջանցքում առկա են եղել գազի վառարան՝ գազը վառած վիճակում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր