Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

23 մար 2024 13:29

Խաղաղության պայմանագիրը չի կնքվի մոտ ապագայում.հարավկովկասյան ծրագրերը փորձում են իրականացնել Երևանի միջոցով

Խաղաղության պայմանագիրը չի կնքվի մոտ ապագայում.հարավկովկասյան ծրագրերը փորձում են իրականացնել Երևանի միջոցով168․am-ի հետ զրույցում ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին, թե Ադրբեջանը տարածքներ է պահանջում, ու դրանք չտալու դեպքում պատերազմ կսկսվի, որոնցում կան ակնարկներ Ռուսաստանից սպառնալիքների մասին, ՀՀ-ն ակնկալում է ստանալ աջակցություն Արևմուտքից իր վերոնշյալ քայլերի ճանապարհին։


Ըստ նրա, ակնկալվում է թե' պարզապես աջակցություն, թե' անվտանգային երաշխիքներ։


«Չէ՞ որ այս քայլերն իրականացման դեպքում ճանապարհ կհարթեն Խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որն այս դեպքում թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի ցանկությունն է, որի ներքո Անդրկովկասում Ռուսաստանին թուլացնելու նպատակն է դրված իրականում։ Արևմուտքը միմիայն դեմոնստրատիվ ակցիաներ է իրականացնում, բայց գործնական քայլեր իրականում չկան, բացի Ֆրանսիայի կողմից սպառազինության մատակարարման, այն էլ՝ պաշտպանական սպառազինության։ Սակայն, եթե ՀՀ-ն ունի իրական աջակցություն Արևմուտքից, ինչո՞ւ է ստիպված իր բնակիչների համար նման տհաճ հայտարարություններ անել, ինչո՞ւ են սահմանազատման բանակցությունները երկկողմ ձևաչափով, ինչո՞ւ Արևմուտքը չի կարողանում դրանց մասնակցել և ամրապնդել ՀՀ դիրքորոշումները, այսինքն՝ հավասարակշռել բանակցային գործընթացը։


Սա չկա, բայց Հայաստանին քաջալերում են, ու սպասվող հանդիպումը դիտարկում եմ այդ կոնտեքստում»,-ասաց վերլուծաբանը։


Նրա խոսքով, անվտանգային երաշխիքների մասով Արևմուտքում ամուր երաշխիքներ է տալիս կա՛մ ՆԱՏՕ-ն, կա՛մ արևմտյան առանձին երկրներ, և այս դեպքում ՀՀ-ին ուժեղ աջակցություն կարող է դիտարկվել նման երաշխիքը Միացյալ Նահանգների կողմից։


«Սակայն արդեն իսկ այսօր, դատելով բանակցային դիսկուրսից, Հայաստանին միայն ոգևորում են հեռանալ Ռուսաստանից և Խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, ու սա կարծես այս պահին բավարար է թվում աշխարհաքաղաքական այս խնդիրն իրագործելու համար: Սրա գլխավոր նպատակը Ռուսաստանի և Իրանի ազդեցությունն Անդրկովկասում թուլացնելն է։ Դա մասամբ արդեն տեղի է ունեցել՝ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացած են, ՌԴ-ն չի մասնակցում բանակցություններին, դրանք տեղի են ունենում արևմտյան հարթակներում, Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն լքելու շեմին, ռեգիոնում են ԵՄ դիտորդները, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն օրերս ռեգիոնում և Երևանում էր՝ այլևս ՆԱՏՕ-ի ներկայությունը ռեգիոնում ցուցադրելու համար։ Թեև ՆԱՏՕ-ի գործընկերն այդ ռեգիոնում ոչ այնքան Երևանն է, որքան Բաքուն, բայց Երևանն է, որ ՆԱՏՕ-ից ունի լուրջ աջակցության կարիք տեսականորեն»,-ասաց Տարասովը։


Նրա կարծիքով, իրականում իրավիճակը չափազանց բարդ է, զարգացման սցենարները ևս մի քանիսն են։ ՌԴ-ն ունի երկարաժամկետ տեսլական ու նպատակներ։


«Կարծում եմ՝ Ռուսաստանում դեռ փորձում են ոչ միայն Հայաստանի, այլև ռեգիոնալ մի շարք երկրների ու խնդիրների վերաբերյալ նոր տեսակետ ու տեսլական ձևավորել»,-նման կարծիք հայտնեց Տարասովը։


Նա նաև գտնում է, որ Արևմուտքն իր հարավկովկասյան ծրագրերը փորձում է իրականացնել Երևանի միջոցով՝ փորձելով Երևանը վերածել հարավկովկասյան «Ուկրաինա»-ի, Ռուսաստանն առաջնորդվում է իրավիճակը չսրելու տրամաբանությամբ։


«Ամեն դեպքում նման ցանկությունը կա, հուսանք՝ ռեգիոնն անցնցում զարգացումներ կունենա, այդ ամենը կախված է ոչ միայն Արևմուտքից, կողմերից, Ռուսաստանից, այլև Իրանից, Թուրքիայից։ Պետք է շարունակել հետևել իրադարձություններին։ Սակայն քննարկվող սահմանազատման բարդ հարցերը և արդեն իսկ հարցի ձևակերպման բնույթը թույլ է տալիս կանխատեսել, որ Խաղաղության պայմանագիրը չի կնքվի մոտ ապագայում»,-ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր