Տեսանյութ.Մոսկվայում ավտոմեքենա է պայթել          Փողը տալիս ես, հուր հավիտյան մոռանում ենք իրար, թե չէ գիտես՝ ինչ կանեմ.Կինն ամուսնու հետ շանտաժի է ենթարկել նրա սիրուհուն       ՀՀ ԱԱԾ-ն հայ սահմանապահներին ու հովվին մեղադրում է ադրբեջանցիների գողացած հոտը վերադարձնելու փորձի մեջ    

03 ապր 2024 14:45

Տավուշով չի ավարտվելու, լավ իմացեք

Տավուշով չի ավարտվելու, լավ իմացեք.ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի 168.am-ի հետ զրույցում ասել է, որ նույնիսկ մանկապարտեզի երեխաները կարող են ասել, թե Հայաստանի անվտանգության համար ինչ նշանակություն ունեն Տավուշի այն տարածքները, որոնց մասին ՀՀ իշխանությունները խոսում են։

«Ինքս այս ամենի վերաբերյալ արդեն կարծիք չունեմ՝ ուշ է, որ խոսում ենք, ինչ-որ բանի օգո՞ւտ է տալիս։ Այս իշխանությունների օրոք ամեն ինչի վերաբերյալ պետք է հակառակն ասես, որ չանեն, հիմա «ճիշտ են անում, որ տալիս են», գուցե այսպես ասելուց հետո չտա՞ն։ Իրենք ամեն ինչի հակառակն են անում։

Իմ խոսքերից զարմանալ պետք չէ, այս ամենին ես անդրադարձել եմ դեռևս երեք տարի առաջ։ Երեք տարի այս նույն հարցերի մասին խոսում եմ՝ Տավուշով չի ավարտվելու, լավ իմացեք։ Բացեք իմ հարցազրույցները, հերթով կարդացեք, կտեսնեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ու հատկապես Տավուշն ի՞նչ անվտանգային խնդիրներ կունենան, եթե իշխանությունը սահմանազատման ու սահմանագծման անվան տակ թշնամուն տա այն տարածքները, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց Տավուշի մարզում։

Մեր հաջորդ հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ է պետք անել, Մովսես Հակոբյանը նախ պատասխանեց, թե ինչ պետք չէր անել:

«Ժողովուրդն ուղղակի նման ապուշի չպետք է ընտրեր։ Ընտրեք այնպիսի մարդու, ով ունակ է ղեկավարելու։ Ժողովուրդն է որոշում, թե ով պետք է իրեն ղեկավարի, հիմա ժողովուրդը որոշել է, որ Նիկոլը մեզ պետք է ղեկավարի, ինչո՞ւ եք զարմանում։ Ժողովուրդն է որոշել, Նիկոլն էլ ինչպես ուզում, այնպես ղեկավարում է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Եթե ժողովուրդը փոխի ղեկավարին, ստեղծված իրավիճակում որևէ բան հնարավո՞ր կլինի փոխել, Մովսես Հակոբյանը պատասխանեց.

«Ցանկացած ժամանակ հնարավոր է ինչ-որ բան փոխել, նայած, թե պատկերացումները փոփոխությունների մասին ինչպիսին են»։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ցուցադրել էր Հայաստանի իր գծած քարտեզի մակետը, հետո այլ առիթներով պարզաբանումներ տալու համար դիմել էր Հայաստանի մակետի օգնությանը, Տավուշի մարզ այցի ժամանակ էլ  մակետը ներկայացրեց  իր հետ հանդիպման հրավիրված բնակիչներին։

Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ սահմանամերձ գյուղի բնակիչներին Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այն, ինչն իր գծած քարտեզից ներս է՝ հայերինն է, ինչն այդ քարտեզից դուրս է՝ ադրբեջանցիներինը։ Պարզվեց, որ Տավուշի մի քանի բնակավայր այդ քարտեզից դուրս է թողել, ինչը նշանակում է, որ դրանք հանձնվելու են Ադրբեջանին։

Ամենայն հավանականությամբ, լսելով բնակիչների դժգոհությունը նշված բնակավայրերը թշնամուն հանձնելու վերաբերյալ,  հայտարարել էր, թե կարելի է հիմա դահլիճից դուրս գալ ու ասել, որ որևէ սահմանազատման և սահմանագծման հարց չի լինելու, բայց դա, ըստ նրա, անհետևանք չի մնա։

«…Դա նշանակում է՝ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ` ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երևանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,- ասել էր նա։

Աղբյուրը՝ 168.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր