Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

07 ապր 2024 09:00

ՀՀ-ն, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի խորացնել հարաբերություններն այն երկրի հետ, որի հետ ուզում է. սա ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ

ՀՀ-ն, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի խորացնել հարաբերություններն այն երկրի հետ, որի հետ ուզում է«Հետաքրքիր էր դիտարկել, թե ապրիլի 5-ի հանդիպման շուրջ ինչպես են որոշ նարատիվներ համահունչ զարգացվում ՀՀ որոշ շրջանակների կողմից, Ադրբեջանում և ՌԴ-ում որոշ շրջանակներում։

Մեկ անգամ ևս ասում եմ, որ ապրիլի 5-ին քննարկվել ու ընդունվել է այն հայտարարությունը, որը Հայաստանը պատրաստվում էր ունենալ։ Չի եղել այլ բաղադրիչ, որը քննարկել ենք, չի ստացվել։

Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու ու դա չստացվեց։ Այդ շրջանակներին էլ հայտնի էր, որ նման բան չի բանակցվելու։ Միտումնավոր էին տարածում, որ հետո ասեին՝ կամ մեր ջանքերի արդյունքում չստացվեց, կամ իշխանությունը չկարողացավ։

Սա ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։ ՀՀ-ն, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի խորացնել հարաբերություններն այն երկրի կամ կողմի հետ, որի հետ ուզում է։ Չեմ ուզում մեկնաբանել արձագանքները։ Արդյունքներն էլ հանդիպման ցույց են տալիս, որ որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չի»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր