Տեսանյութ.Կրկնազատիկ և Աստվածածնի Ավետման տոն. այս կիրակի համընկել են երկու կարևոր տոները

Իսկ Հիսուս Քրիստոսի Հարության հաջորդ կիրակին նշվում է որպես Նոր կիրակի՝ Կրկնազատիկ:
Օրն անվանվում է Կրկնազատիկ քանի որ Քրիստոս Հարությունից հետո կրկին, երկրորդ անգամ Վերնատանը հայտնվեց առաքյալներին։
Հարության կիրակիին, երբ Քրիստոս հայտնվեց Վերնատանը հավաքված իր աշակերտներին, Թովման ներկա չէր: Երբ նրան փոխանցեցին Հարության ավետիսը, Թովման ասաց. «եթե չտեսնեմ նրան, չեմ հավատա»:
Հաջորդ անգամ, երբ առաքյալները կրկին հավաքվել էին Վերնատանը, Տերը հայտնվեց ու դիմելով Թովմային` ասաց. ««Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. մի՛ տարակուսիր, այլ հավատա՛»:
Նույն օրը Հիսուս Քրիստոս ասում է. «Երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան»:
Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում։
Ավետման օրը 1995-ից նշվում է նաեւ որպես Մայրության եւ Գեղեցկության տոն: