Մայիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ       Երևանում հաստաբուն ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա    

27 ապր 2025 17:25

Տեսանյութ․Հիսուս Քրիստոսի Հարության հաջորդ կիրակին նշվում է որպես Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ

Տեսանյութ․Հիսուս Քրիստոսի Հարության հաջորդ կիրակին նշվում է որպես Նոր Կիրակի կամ ԿրկնազատիկՀիսուս Քրիստոսի Հարության հաջորդ կիրակին նշվում է որպես  Նոր կիրակի՝ Կրկնազատիկ:
Օրն անվանվում է Կրկնազատիկ քանի որ Քրիստոս Հարությունից հետո կրկին, երկրորդ անգամ Վերնատանը հայտնվեց առաքյալներին։ 

Այս օրը կոչվում է «Նոր կիրակի» նաև «Կրկնազատիկ», քանզի նոր և չքնաղ է այդ տոնի խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածների: 

Արդ՝ նոր ասելով նոր կյանքն ի նկատի ունի, քանզի Քրիստոսով ամեն ինչ վերստին նորոգվեց, հինն անցավ և ամեն ինչ նոր եղավ (տես Բ Կորնթ. 5:17): Նոր եղավ նաև Եկեղեցու խորհուրդը, որը հավիտյան ծածկված էր Աստծո մոտ, և այժմ հայտնվեց Իր սրբերին, և Եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին ու պետություններին (տես Կողոս. 1:26, Եփես. 3:9-10): 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր