Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

08 ապր 2024 09:36

Բախվել են «Volkswagen»-ը և «Mazda»-ն, երկու հոգի հոսպիտալացվել է

Բախվել են «Volkswagen»-ը և «Mazda»-ն, երկու հոգի հոսպիտալացվել էԱպրիլի 7-ին, ժամը 21։07-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1954 թ.) և «Mazda» (վարորդ՝ Շ. Ա., ծնված 1959 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Հ. Հ.-ն (ծնված 1975 թ.) և «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր