Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

19 նոյ 2023 15:01

Ավտովթար է տեղի ունեցել Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, կան տուժածներ

Նոյեմբերի 19-ին, ժամը 11։02-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Զույգաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Կ. Պ., ծնված 1961 թ.) և «Volkswagen» (վարորդ՝ Տ. Պ., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մետր սահելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Պ.-ն (ծնված 1999 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդին և մյուս ուղևոր Ց. Ա.-ին (ծնված 1963 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր