«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

07 մար 2024 11:03

Շղթայական ավտովթար է եղել Երևանում, մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել

Շղթայական ավտովթար է եղել Երևանում, մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվելՄարտի 6-ին, ժամը 21։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 2/1 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ֆ. Դ., ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփաբաժան արգելապատնեշին, այնուհետև բախվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1977 թ.), որն էլ՝ «Renault» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Վ. Դ., ծնված 1990 թ.):

«Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, որը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը. վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota», «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր