Բաքվում կրկին անհանգիստ են. Գիտակցում են, որ Հայաստանում կարող են իշխանության գալ համախմբելու ընդունակ քաղաքական ազգային ուժեր

Ադրբեջանական լրատվամիջոցներին, հատկապես վրդովվեցրել էր, որ, Արշակ Կարապետյանը ելույթ ունենալով կուսակցության համագումարում, խոսել է Արցախի դրոշի ֆոնին, իսկ համագումարի սրահում կախված է եղել նաև ռուսական դրոշը։
Թշնամական լրատվամիջոցների բոլոր այս հայտարարությունները հարկ է վերագրել ոչ թե օբյեկտիվ վերլուծությանը, այլ հենց նրանց վախին։ Գիտակցում են, որ Հայաստանում կարող է իշխանության գալ համախմբելու ընդունակ քաղաքական ազգային ուժ և, բնականաբար պայքարում են նրա դեմ։ Բոլորովին էլ զարմանալի չէ, որ այդ գործում օգտագործում են հենց փաշինյանական իշխանության թեզերը։