Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

15 ապր 2024 12:47

Արտակարգ դեպք՝ Երևանում․ օտարերկրացի կինը գազային նյութ է փչել «Կարգին Շինանյութ»-ի 20-ամյա վաճառողուհու և 18-ամյա վաճառողի աչքերին

Արտակարգ դեպք՝ Երևանում․ օտարերկրացի կինը գազային նյութ է փչել «Կարգին Շինանյութ»-ի 20-ամյա վաճառողուհու և 18-ամյա վաճառողի աչքերինԱպրիլի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարգարյան փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ։

Ժամը 18։10-ի սահմաններում «Մալայան» ակնաբուժական կենտրոնից հաղորդում է ստացվում ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Բաշինջաղյան փողոցի 173/4 հասցեում անհայտ անձի կողմից քիմիական անհայտ նյութ փչելու հետևանքով «երկու աչքի քիմիական այրվածք, 1-ին աստիճան» ախտորոշմամբ շտապ օգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել երկու քաղաքացու։

«Մալայան» ակնաբուժական կենտրոն մեկնած ոստիկանները պարզում են որ վիրավորները Երևանի բնակիչներ 20-ամյա Մարգարիտա Ա․-ն է և 18-ամյա Հակոբ Ա․-ն։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում Բաշինջաղյան փողոցի 173/4 հասցեում գործող «Կարգին Շինանյութ» խանութի հետնամասում անհայտ անձը մոտեցել է Մարգարիտա Ա․-ին և Հակոբ Ա․-ին ու գազային նյութ փչել նրանց աչքերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Պարզվել է, որ անհայտ անձը հանդիսանում է օտարեկրացի Ֆլորիա Ֆոգտնը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Մարգարիտա Ա․-ն և Հակոբ Ա․-ն աշխատում են «Կարգին Շինանյութ» խանութում՝ որպես վաճառողներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր