Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը. The Guardian          Տեսանյութ. Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան       Տեսանյութ.Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար    

15 ապր 2024 14:48

Տեսանյութ.Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքին քաղաքական խաղալիք.Պարի խմբերին առաջարկում եմ մնալ Տավուշում, իսկ Բագրատ Սրբազանը լավ կանի աղոթի մեր երկրի խաղաղության համար

Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքին քաղաքական խաղալիք.Պարի խմբերին առաջարկում եմ մնալ Տավուշում, իսկ Բագրատ Սրբազանը լավ կանի աղոթի մեր երկրի խաղաղության համար«Տավուշցիները դուրս չեն գալիս փողոց, որովհետև իրենք են այնտեղ ապրում և շատ լավ հասկանում են, որ այս գործընթացներն ինչքան էլ ներկայացնենք ցավոտ, դա խիստ անհրաժեշտ է»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ առանց  պետական սահմանի արձանագրման տևական  խաղաղության մասին երազել չեն կարող։

«Բայց Տավուշ գնում են բոլորը, պարի խմբեր... Երեկ պարում էին։ Ես այդ պարի խմբերին առաջարկում եմ պարելուց հետո մնալ Տավուշում, որովհետև  բազմաթիվ խնդիրներ կան։ Երբ պաշտպանական  գերատեսչությունը նաև պատրաստված անձնակազմեր է պատրաստում, նաև այդ  երիտասարդներն անելիք ունեն 25-օրյա հավաքի տեսքով լինի, Տավուշում իրենց գործունեությունն ավելի ներառական դարձնեն մեր անվտանգային համակարգի հետ։

Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքին քաղաքական խաղալիք,  այնտեղ շատ լուրջ խնդիրներ պետք է լուծենք և այդ խնդիրների լուծումը  շահարկման առարկա չեն»,-ասաց Քոչարյանը։

ՔՊ-ականի խոսքով, Նիկոլ Փաշինյանը 10, թե 15 օրից կգնա Տավուշ, խնդիր չէ.  «Դուք շատ լավ գիտեք, որ վարչապետը չի խուսափում որևէ ծանր հանդիպումից, չի եղել նման բան։ Այլ բան, որ ժամկետները կարող են խախտվել։

Երևի Ղազախստանի նախագահին պետք է ասեր՝ դու այստեղ մի քիչ սպասիր, ես գնամ Տավուշ, գամ, չէ՞։ Իր կառավարման մեջ բազմաթիվ լուծվելիք խնդիրներ կան, որոնք առնչվում են իր աշխատանքային գրաֆիկին։

Բագրատ Սրբազանը, լավ կանի աղոթի մեր երկրի խաղաղության համար, իսկ դա նշանակում է, որ հանձնաժողովները նաև Աստծո ձեռքով կլինեն շատ անվտանգ իրենց աշխատանքը կատարելու համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր