Արթնանալուց հետո ձեռքերի և ոտքերի թմրելը կարող են լուրջ հիվանդության ազդանշան լինել

«Մյուս պատճառը կարպալ թունելի համախտանիշն է, որտեղ միջնակ նյարդը սեղմվում է դաստակի մոտ: Սա կոչվում է դաստակային թունելի համախտանիշը կամ կարպալ թունելի սինդրոմը։ Նյարդերի հաղորդիչ ֆունկցիայի ֆունկցիոնալ հետազոտությունը թույլ է տալիս հաստատել այս վիճակը»,- ասել է թերապևտը։
Տիմոշենկոն հավելել է, որ վերջույթների թմրությունից ամենօրյա անհանգստությունը պահանջում է նյարդաբանի միջամտություն։ Որոշ դեպքերում առավոտյան ոտքերի շարժունակության կորուստը կամ նվազումը վկայում է դիաբետիկ պոլինևրոպաթիայի մասին:
«Այն ավելի հաճախ դրսևորվում է ոտքերում, քան ձեռքերում, խրոնիկական թունավորման ֆոնի վրա ալկոհոլային նյարդաբանությունը նույնպես հաճախ մտահոգիչ դրսևորում է ոտքերում: Բացի նյարդաբանական հիվանդություններից, բավականին հաճախ թմրածության պատճառ կարող են լինել անոթային խանգարումները, վերացնող աթերոսկլերոզը կամ երակների վարիկոզը»,- հավելել է Անաստասիա Տիմոշչենկոն։
Նա պարզաբանել է, որ ոտքերի նման խնդիրներ կարող են առաջանալ վիտամին B12-ի պակասի պատճառով։
Ձեռքերի թմրածության պատճառները
Պարանոցային օստեոխոնդրոզ։ Ողնաշարի պարանոցային հատվածում ցանկացած խանգարում, որը նյարդի սեղմում է առաջացնում, կարող է ձեռքերի թմրածության պատճառ դառնալ, ինչպես նաև՝ գլխացավեր և կոորդինացիայի խանգարումներ առաջացնել։
Ցրված սկլերոզ։ Սա լուրջ հիվանդություն է, որի դեպքում տեղի է ունենում նյարդային իմպուլսների խանգարում։ Զգայունությունը նվազում է, և ձեռքերում կարող է թմրածություն զգացվել։ Եթե ձեռքերի թմրածության մյուս պատճառները բացառված են, հարկավոր է դիմել նյարդաբանի օգնությանը։
Կարպալ թունելի համախտանիշ։ Դաստակային թունելի համախտանիշը հաճախ դիտվում է մարդկանց շրջանում, ում գործունեությունը կապված է ձեռքերի միալար աշխատանքի հետ՝ ծրագրավորողներ, դերձակներ, երաժիշտներ։ Մատների կրկնվող գործողությունների հետևանքով տեղի է ունենում ջլերի այտուցում։ Թունելի նյարդերը սեղմվում են, ինչի հետևանքով թմրածություն է զգացվում։ Հարկավոր է դիմել նյարդաբանի օգնությանը, քանի որ անհրաժեշտ միջոցառումներ ձեռք չառնելու դեպքում կարող են բարդություններ առաջանալ, ընդհուպ՝ մինչը ձեռքերի մկանների ատրոֆիա։
Վերջույթների երակների թրոմբոզ։ Թրոմբը դանդաղեցնում է արյան հոսքը, այդ պատճառով էլ խանգարվում է նյութերի տեղափոխումը, որոնք հարկավոր են վերջույթների գործառույթների համար։ Թրոմբոզի հետևանքով կարող են նաև այտուցներ և այլ լուրջ խնդիրներ առաջանալ, հետևաբար այս հիվանդությունն ախտորոշման ու համապատասխան բուժման կարիք ունի։
Անեմիա և շաքարային դիաբետ։ Այս հիվանդությունները հաճախ ուղեկցվում են վերջույթներում արյան շրջանառության խանգարմամբ, և որպես հետևանք՝ թմրածությամբ։
Ուսային նյարդերի նևրալգիան, ինչպես նաև ուսային հատվածում գտնվող հյուսվածքների երկարատև բորբոքային պրոցեսները կարող են ցավ առաջացնել, որին հաջորդում է ձեռքի թմրածությունը։
Ուղեղի արյան շրջանառության խանգարում. ձեռքերի թմրածության ամենավտանգավոր պատճառը։ Եթե ձեռքերի թմրածությունն ուղեկցվում է վերջույթների աշխատանքի խանգարմամբ, գիտակցության շփոթով, գլխացավով, խոսքի ու տեսողության խանգարմամբ, հարկավոր է անհապաղ շտապօգնություն զանգահարել։