Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման          Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը       Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

18 ապր 2024 16:02

ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան

ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենանՂարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան վերադառնալ իրենց իրավունքներով և, իհարկե, պատշաճ կերպով ապահովված անվտանգությամբ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեկ անգամ չէ, որ ընդգծվել է, որ Ռուսաստանը ողջունում է, որ ղարաբաղցիները վերադառնան տարածաշրջանը՝ իրենց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ», - ասել է Զախարովան։

Մոսկվան, իր հերթին, պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ գործընթացին, նշել է ռուս դիվանագետը։

Նրա խոսքով, այս հարցը պետք է տարանջատել Հայաստանից հեռացած ադրբեջանցիների և Ադրբեջանից հեռացած հայերի վերադարձի թեմայից, մասնավորապես Սումգայիթից և այլ քաղաքներից 80-ականների վերջին-90-ականների սկզբին։

«Այս կատեգորիայի քաղաքացիների պոտենցիալ վերադարձի համար պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է մեծ ծավալի աշխատանք կատարել, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորում իրականացվի, ստեղծվի վստահության մթնոլորտ։ Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ռուսաստանի և Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում նախատեսված միջոցառումները, մշակել և կնքել խաղաղության պայմանագիր, ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը տարածաշրջանում, սահմանագծել և սահմանազատել սահմանները»,- ասել է Զախարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր