Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

19 ապր 2024 17:23

Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են

Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել ենԱնհայտ անձը ներխուժել է Փարիզում Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն, հայտնում է Europe 1 ռադիոկայանը։

Հստակեցվում է, որ ականատեսը ժամը 11-ի սահմաններում նկատել է մահապարտի ժիլետով տղամարդու, որը շենք է մտել։ Դիվանագիտական առաքելության աշխատակիցները հյուպատոսությունում են։

Անվտանգության ուժերը շրջափակել են Տրոկադերո հրապարակի տարածքը։ Փարիզի ոստիկանության պրեֆեկտի հրամանով գործողությանը մասնակցում է BRI հատուկ ստորաբաժանումը, որը կանչվում է անվտանգության բարձր սպառնալիքի դեպքում։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի հյուպատոսությունում իրեն պայթեցնել սպառնացող տղամարդուն ձերբակալել են: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր