Առողջ ինքնաքննադատությունը կյանքի կարևոր հոգեբանական գործիք է, այն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ          Տեսանյութ.Սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի       Տեսանյութ.Գիտեք Երևանի կենտրոնում ադրբեջանցիներ չե՞ն բերելու վերաբնակեցնեն՝ անելու են. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը    

02 մայիս 2024 09:54

Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»

Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ազգային անվտանգության ծառայությունում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ խոսակցությունների, ԱԱԾ-ից հրաժարվելու պահանջը ներկայացվել է Արեւմուտքի կողմից՝ հիմնավորմամբ, որ Հայաստանի անվտանգության մարմինը ռուսականի ուղղակի ազդեցության ներքո է, Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները կրթություն են ստանում Ռուսաստանում, մասնավորապես՝ ФСБ-ի ակադեմիայում, ուստի հետագայում էլ պահպանում են անձնական կապերը, աշխարհայացքը, մտածողությունը, որը տիպիկ ռուսական է, հետեւաբար՝ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած շարժի մասին ՌԴ-ում առաջինն են իմանում։

Անգամ ԱԱԾ-ի գործառույթների մասով են արեւմտյան պատվիրատուները դերաբաշխում կատարել՝ սահմանադրական կարգի պահպանման գործառույթը կվերապահվի ՆԳՆ-ին, իսկ հակահետախուզությունը եւ ահաբեկչության դեմ պայքարի գործառույթները՝ արտաքին հետախուզության նորաստեղծ, բայց դեռեւս ուրվական կառույցին։
 
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 02․ 05․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր