Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

14 մայիս 2024 14:51

Փաշինյանը մենակ է մնալու պանթուրքիզմի դեմ՝ Ադրբեջանի դեմ, որի թիկունքին Թուրքիան է

Փաշինյանը մենակ է մնալու պանթուրքիզմի դեմ՝ Ադրբեջանի դեմ, որի թիկունքին Թուրքիան էՌուսաստանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պայմանավորվել են ռուս զինվորականների, ինչպես նաև՝ սահմանապահների, դուրսբերման շուրջ Հայաստանի մի շարք շրջաններից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Novostivolgograda.ru-ն։

Պուտինի և Փաշինյանի համաձայնության մասին այդ լուրը սենսացիա չդարձավ՝ հաշվի առնելով Հայաստանի կառավարության առկա միտումներն ու արտաքին քաղաքականությունը։ Ու թեև հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին, սակայն վերջին իրադարձությունները չի կարելի համարել ռուս և հայ ժողովուրդների մերձեցում։

«Փաշինյանը սահմանել է հայոց պետականության կազմաքանդման աշխատանքային ռեժիմ: Ուստի կարծում եմ, որ ռուսական բազայի դուրսբերումը Գյումրիից և Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից ժամանակի հարց է։ Արդյունքում Փաշինյանը մենակ է մնալու պանթուրքիզմի դեմ՝ Ադրբեջանի դեմ, որի թիկունքին Թուրքիան է։ Եվ, հետևաբար, այն, ինչ նա անում է հիմա, ինձ համար բացարձակապես զարմանալի չէ,- նշել է ռազմական փորձագետ Անտոն Շչեպետնովը,-և նորից, կրկնեմ, պետք է ակնկալել հայ բնակչության էլ ավելի մեծ արտագաղթ, բնականաբար, Ռուսաստան, ոմանք, իհարկե, կմեկնեն Եվրոպա։ Փաշինյանին կարելի է «շնորհավորել»:

Եթե խնդրին խորը նայենք, ապա խոսքը ամենևին էլ հայ ժողովրդի կամքի մասին չէ, ուղղակի ամեն ինչ պտտվում է կոնկրետ քաղաքական գործչի կերպարի շուրջ։ Փաշինյանը կատարում է այն խնդիրը, որի համար նրան բերել են: Այս ամենը բեմադրել է Սորոսի հիմնադրամը, այսինքն՝ նա Սորոսի ուսանողն է։ Հիմա նա հիմարաբար կատարում է այն, ինչ իրեն հանձնարարվել է անել: Այլ կերպ չի ստացվում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր