Խարդախությամբ հավաքագրել, Դուբայ է փոխադրել կանանց, վտանգավոր բռնություն գործադրելով, ներգրավել է պոռնկության մեջ, ենթարկել սեռական շահագործման և տիրացել մարմնավաճառությամբ վաստակած գումարներին          «Ախպերս ինչ եք անում» արտահայտության համար ոստիկանները Օգանովսկու որդուն պառկեցրել են գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից       Մինչև հանրությունը կարողանա տիրապետել համակարգին.Իսկ ի՞նչ է լինելու ժետոն վաճառողների հետ    

20 մայիս 2024 13:24

Տեսանյութ.Ամբողջ կյանքս այցելել եմ, իմ դեմը նույնիսկ թուրքերը չեն փակել.Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը

Ամբողջ կյանքս այցելել եմ, իմ դեմը նույնիսկ թուրքերը չեն փակել.Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքըՄեր դիմաց ճանապարահը փակելու որոշումն ապօրինի է։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Կիրանց տանող ճանապարհին ասաց Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նշենք, որ Կիրանցի ճանապարհը մի քանի պատ կազմած ոստիկանները հսկում են և թույլ չեն տալիս Սրբազանին մտնել գյուղ։

«Բավարար չէ, որ հակասահմանադրական հանացագործություն են կատարում, հիմա էլ մեր շարժն են արգելում։ Ճանապարհը փակելը վերից վար ապօրինի է։ Սկսած հակասահմանադրական սահմանազատումից, Ալիևի դիմաց ծնկած վիճակից մինչև այս պահը։ Այս տղաներն էլ դարձել են իրենց ձեռքի գործիքը։ Երբ սև, գաղտնի, դավադիր գործունեությամբ են զբաղվում, այսպես է լինում։ Էս մարդիկ էլ ուղղակիորեն պարզ գործիք են դարձել։ Ես ցավում եմ մեր տղաների համար։ Ամբողջ երկիրը խառնել են իրար իրենց հակաօրինական գործունեությամբ, քմահաճույքով, արհեստական հրահանգներով․ խանություն է դարձել՝ սուլթանի իշխանության ներքո»,- իր խոսքում նշեց Բագրատ Սրբազանը։

Նա ասաց, որ եկել է Կիրանց, հանդիպելու բնակիչներին, որովհետև գիտի, որ բնակիչները ճնշված են․ «Եկել եմ Կիրանց՝ իմ ժողովրդին այցելելու, ես ամբողջ կյանքս այցելել եմ, իմ դեմը նույնիսկ թուրքերը չեն փակել։ ես եկել եմ՝ հասկանալու ինչպես են զգում իրենց ինչ վիճակում են գտնվում, որովհետև ահռելի ճնշումների տակ են, իրենց կյանքը խաթարված է բառիս լայն իմաստով։ Մարդիկ այս ժողովրդի համար պատասխանատու չեն, երկիրը դժոխք են սարքել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր