Երբ ելույթ ունենամ և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»          «Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում       Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել    

22 մայիս 2024 11:45

Իռլանդիան, Իսպանիան ու Նորվեգիան պատրաստվում են ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն

Իռլանդիան, Իսպանիան ու Նորվեգիան պատրաստվում են ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետությունԻսպանիան կմիանա Իռլանդիային և Նորվեգիային մայիսի 22-ին Պաղեստինի պետության ճանաչման հարցում: Հայտնել է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Իսպանիայի և Իռլանդիայի կառավարություններն այսօր կորոշեն ճանաչել Պաղեստինի պետականությունը»,- գրել է կայքը։

Հրատարակության տվյալներով՝ դեռ պարզ չէ, թե արդյոք Բելգիան, Սլովենիան ու Մալթան կմիանան Պաղեստինի պետության ճանաչմանը չորեքշաբթի օրը։

Այսօր նորվեգական NRK հեռուստաընկերությունը հայտնել է, որ Նորվեգիան նույնպես կճանաչի Պաղեստինը մայիսի 22-ին։ Իր հերթին, Irish Independent-ը գրել է, որ Իռլանդիան, ամենայն հավանականությամբ, այսօր նույնպես պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։

Պաղեստինը այժմ ճանաչված է ԵՄ անդամ 9 երկրի կողմից։ 8 երկրներ՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան այս քայլին գնացել էին դեռ 1988 թվականին՝ նախքան ԵՄ-ին միանալը, իսկ Շվեդիան՝ 2014 թվականին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր