Ապրիլի 17-18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում, «Howo» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել    

21 հուն 2024 17:26

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը. Թուրքիան կշարունակի ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը. Թուրքիան կշարունակի ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն ՊաղեստինըԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությունը, գրում է Anadolu գործակալությունը:

«Այնպիսի պետություններից հետո, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան, մենք գոհ ենք Պաղեստինը որպես պետություն ճանաչելու Հայաստանի որոշումից։ Ինչպես ավելի վաղ ընդգծել էինք, Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարադատության և խղճի պահանջ է։ Թուրքիան կշարունակի ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ  ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ Հայաստանը Պաղեստինը ճանաչում է որպես պետություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր