«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել          Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը       Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ    

29 մայիս 2024 12:17

Եթե առաջիկայում շարժումը նոր թափ հավաքի, Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների

Եթե առաջիկայում շարժումը նոր թափ հավաքի, Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Աթոռը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների։ Որոշ տեղեկություններով, ՔՊ-ի վերին օղակներում քննարկվում է իշխանության «պահապան» խմբեր ստեղծելու եւ սրբազանի առաջնորդած շարժման աջակիցների դեմ սադրանքներ ու հակընդդեմ գործողություններ իրականացնելու հարցը, եթե, իհարկե, առաջիկայում շարժումը նոր թափ հավաքի։ Այնպես, ինչպես արեցին 2020-ի նոյեմբերին` «Հեղափոխության պահապանների» խումբը զինելով եւ դաչաներում բնակեցնելով, մինչեւ պայքարի ալիքը մարեց, եւ վտանգները չեզոքացվեցին: Ճիշտ է, Փաշինյանը վերջին 3-4 տարում բազմապատկել է ոստիկանությունն ու նրանց աշխատավարձերը, սակայն նրան չեն բավարարում ոստիկանական ներքին զորքերի բարբարոսությունները` ուզում է ցույց տալ, որ ինքը հանրային աջակիցներ էլ ունի։

Պատահական չէ, որ նախօրեին ՔՊ-ական պատգամավոր, նախկին գայիշնիկ Արմեն Խաչատրյանն ակնարկեց՝ խոսելով քաղաքացիական բախումների մասին։ «Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճն իրական ռիսկեր է ստեղծում նաեւ քաղաքացիական բախումների համար։ Չի կարելի փորձության ենթարկել մեր քաղաքացիների համբերությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր