Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկման          100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել       Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը    

30 մայիս 2024 12:54

Ինչո՞ւ է Առաջինի լրատվական ալիքի կայքի ադրբեջաներեն բաժինը գործում. Հ1-ի պարզաբանումը

Ինչո՞ւ է Առաջինի լրատվական ալիքի կայքի ադրբեջաներեն բաժինը գործում. է. Հ1-ի պարզաբանումըՕրերս համացանցում սկսեցին քննարկել, թե Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ադրբեջաներով լրահոս է տալիս։ Բազմաթիվ քննադատություններ եղան հեռուստաընկերության հասցեին։

Aysor.am-ի հարցմանը, թե երբվանի՞ց են սկսել ադրբեջաներեն լրահոս ապահովել՝ Հանրային հեռուստաընկերության  հանրային կապերի բաժնից պատասխանեցին, որ Առաջին լրատվական ալիքի կայքի ադրբեջաներեն բաժինը գործում է արդեն 3 տարի՝ դեռևս 2021 թվականից.

«Դա լայնածավալ և բարդ աշխատանք է, որն ունի շատ կարևոր նշանակություն՝ հակազդել և կանխել Ադրբեջանի հակահայկական տեղեկատվությունը հանրության շրջանում:

Հավելենք, որ Հայաստանում լրատվական խոշոր գործակալությունների ադրբեջաներեն և թուրքերեն տարբերակների նախադեպեր արդեն իսկ կան: Մեր օրերում քարոզչության այս եղանակը ոչ միայն ընդունված է ամբողջ աշխարհում, այլև ուղղակի անհրաժեշտություն է և բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր