Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

06 հուն 2024 11:40

«Մենք համակրանք ենք տածում միմյանց նկատմամբ». Պուտինը՝ Ալիևի մասին

«Մենք համակրանք ենք տածում միմյանց նկատմամբ». Պուտինը՝ Ալիևի մասինԱդրբեջանում ռուսաց լեզվին աջակցությունը վկայում է այդ երկրի համար Ռուսաստանի հետ կապերի կարևորության մասին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

«Ես գիտեմ, որ նախագահ Ալիևը ամեն կերպ աջակցում է ռուսաց լեզվի ուսումնասիրությանը։ Դա նկատելի է բոլոր վեկտորներում: Իսկ ինչի՞ մասին է սա վկայում: Սա նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ելնում է նրանից, որ ռուսաց լեզուն պետք կլինի Ադրբեջանի քաղաքացիներին։ Ինչո՞ւ. երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Եվ դրանք զարգանում են»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները ներկայումս զարգանում են «բարեհաջող, հուսալի, շատ պրագմատիկ». «Դուք գիտեք, մենք զգում ենք Ադրբեջանի ղեկավարության տրամադրվածությունը միջպետական ​​հարաբերությունները կառուցելու հենց փոխադարձ շահերի և, ես նույնիսկ կասեի, միմյանց նկատմամբ որոշակի համակրանքի հիման վրա: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել երեք հարյուր դպրոցների առկայությունը, որոնք ռուսերենով են գործում Ադրբեջանում»։

Նա հավելել է, որ Ռուսաստանում այժմ սովորում են բավականին շատ ուսանողներ Ադրբեջանից. «Մենք տեսնում ենք, որ երիտասարդների՝ Ռուսաստանում կրթություն ստանալու հետաքրքրվածությունը նույնպես բավականին մեծ է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր