Հուլիսին սպասվում են հերթական զիջումները՝ Տավուշի և Արարատի մարզերում, ինչպես նաև պահանջներ կան Սևանի հատվածում

Բանախոսի դիտարկմամբ, Թուրքիայում և Ադրբեջանում կա որոշակի անհանգստություն, որ այդ ուժը այլև ներկա չի լինի Հայաստանի քաղաքական դաշտում, հետևաբար, դա փոփոխելու է Ադրբեջանի և Թուրքիայի հաշվարկները՝ մեր տարածաշրջանի հետ կապված։ Տարբեր ձևերով և ձևաչափերով սկսում են արձագանքել տեղի ունեցածին՝ և՛ ժողովրդական, և՛ պետական-պաշտոնական ու ռազմաքաղաքական մակարդակներում։ Նմանատիպ հայտարարությունները նաև Հայաստանի ներքին գործերին միջամտություն է, որը խախտում է այսպես կոչված ինքնիշխանությունը։
Թյուրքագետը նշում է, որ այսպես կոչված սահմանազատման գործընթացը բաժանված է մի քանի փուլերի, որոնցից առաջինին ենք ականատես լինում՝ ոչ ամբողջությամբ։ Հուլիսին սպասվում են հերթական զիջումները՝ Տավուշի և Արարատի մարզերում, ինչպես նաև պահանջներ կան Սևանի հատվածում, որը զիջումների է բերելու Գեղարքունիքում և Վայոց ձորում։