Սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել 44-ամյա կնոջը, մերժվել ու հարվածել նրա դեմքին

Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Ն․ Ղ․-ն, ում հրավերով մայիսի 29-ին ժամը 14։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Նվեր Ա․-ն գնացել է վերջինիս տուն միասին ճաշելու և իրենց հետագա հարաբերությունները պարզաբանելու նպատակով, ապա գինի խմելուց հետո Նվեր Ա․-ն սեռական հարաբերություն ունենալու առաջարկություն է արել Ն․ Ղ․-ին, որից մերժում ստանալուց հետո մեկ անգամ ձեռքով հարվածել է Ն․ Ղ․-ի դեմքին, որից հետո ինքը ուշագնաց է եղել:
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջևանի քննչական բաժին։