Սեպտեմբերի 28-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Անգամ Լուլուն է Ավինյանին քննադատում․ «Հրապարակ»    

11 հուն 2024 22:29

Տեսանյութ.Վաղը շատ կարևոր ու չափազանց ծանրակշիռ օր է. ովքեր փոփոխության կարիք են տեսնում` ներկա եղեք վերջնական ու վճռական խոսք ասելու

Վաղը շատ կարևոր ու չափազանց ծանրակշիռ օր է. ովքեր փոփոխության կարիք են տեսնում` ներկա եղեք վերջնական ու վճռական խոսք ասելուՎաղը մեզ համար չափազանց կարևոր օր է։ Շատ հաստատուն կերպով այս մարդկանց պետք է գործազուրկ դարձնենք։ Իրենք պետք է հասկանան` աղետ է բերում իրենց աշխատանքը, ինչպես նաև մահ և դժբախտություն։ 

Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում փոփոխության կարիք են տեսնում` ներկա եղեք այստեղ` վերջնական ու վճռական խոսք ասելու այս մարդկանց։

Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«96 ժամն այն ահ ու սարսափի ժամերն են, որ այս խորհրդարանում պայթել է։
Այս պայքարի սկիզբը և վերջը չակնկալիքներն են։ Այս պայքարի ակնկալիքը մեկն է՝ հայրենիք և պատիվ։ Առաջինը խոցված է, երկրորդը գողացված: Ինձ համար առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է։ Հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին ու անձանց, որ իրենց համար էլ այդպես լինի, այլ ոչ թե պաշտոնի ակնկալիքը»,-ասել է Բագրատ Սրբազանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր