Հուլիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մոսկվան գոհ է ՌԴ-ում ՀՀ դեսպանի աշխատանքից. ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գործունեությունից    

17 հուն 2024 11:42

Հաջորդ 4 հայկական գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին. Տեղի կունենա ՀՀ-ի համատարած շրջափակում

Հաջորդ 4 հայկական գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին. Տեղի կունենա Հհ-ի համատարած շրջափակումՆկատվում է ամեն բան այնպես ներկայացնելու փորձ, որ հայկական 8 գյուղերի հանձնումից հետո լինելու է, ինչպես փորձում են ներկայացնել հանրությանը, իրական Հայաստան իրական սահմաններով։ Այս մասին «Արարատյան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ հունիսի 15-ին ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Ընդ որում, Ադրբեջանը սկզբնապես ցանկանում էր ստանալ բոլոր 8-ը միանգամից։ Բայց, տեսնելով դիմադրություն, որը կա Հայաստանում, նրանք համաձայնեցին «4+4» տարբերակին։

Մայիսին տեղի ունեցավ առաջին 4 գյուղերի հանձնումը, պայմանավորվածությունների տրամաբանությամբ՝ հաջորդ 4 գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին։ Կորոշվի այսպես կոչված անկլավների հարցը։ Բաքվի առաջնային նպատակը Տիգրանաշենն է, որով անցնում է մեկ այլ մայրուղի, որը Հայաստանը կապում է արտաքին աշխարհի հետ (Իրանի- խմբ.)»,- ավելացրել է նա։

Նրա գնահատմամբ՝ առաջին անգամ Հայաստանի տարբեր մասերը կբախվեն միմյանց հետ ինտեգրվելու խնդրին, ինչը կարող է հանգեցնել բացասական ժողովրդագրական հետեւանքների։

«Տեղի կունենա ոչ թե Հայաստանի ապաշրջափակում, այլ Հայաստանի համատարած շրջափակում։

Հայաստանի ներսում կհայտնվեն փոքրիկ միջանցքներ, որոնք կոչված կլինեն ապահովելու Ադրբեջանի կապը այսպես կոչված անկլավների հետ, որոնք կարող են հանձնվել»,- նշել է փորձագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր