Տեսանյութ.Այսօր կենտրոնանում ենք այ այս երկրի վրա, որի տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է. Կան ուժեր, որոնք չեն ուզում, որ այս պետությունը լինի

Այս մասին ասել է վարչապետ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ այլ տարբերակ էլ կա՝ խելացի լինել, ասել, որ սա մեր երկիրն է և մեր երկրից մենք 1 միլիմետր զիջելու չունենք։
«Ուրիշի 1 միլիմետրին չենք հավակնում, ուրիշին չենք էլ թողնում, որ մեր մի տարածքին հավակնի։ Ի՞նչն ա սխալ այս պատմության մեջ։
Նրանք, ովքեր ասում են Հայաստանը այսքան չի այլ այսքան ա (ավելի մեծ), հա, մենք էլ ենք ասել, բոլորս, առանց բացառության այդ նույն մտածողության մեջ ենք եղել, բայց մենք մեր պատմությունից՝ իմիջիայլոց, պատմությունը մենակ 100 տարի առաջվանը չի, 2 տարի առաջվանն էլ ա պատմություն, 50 տարի առաջվանն էլ ա պատմութուն։ Մենք պիտի սովորենք, այսօր մենք կենտրոնանում ենք այ այս երկրի վրա, որի տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է»,- ասել է վարչապետը:
նա հավելել է, որ այն արտաքին և ներքին ուժերը, ովքեր համոզում են, թե Հայաստանի Հանրապետությունը ավելի մեծ տարածքի պետք է հավակնի, քան 29 հազար 743 քառակուսի կիլոմետրը, մղում են դեպի Հայաստանի Հանրապետության կորստի ճանապարհ։