Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

21 հուն 2024 13:50

Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման վտանգ կա

Ադրբեջանում շարունակվում է համատարած հիստերիան հայ-ֆրանսիական ռազմական սերտացող համագործակցության և օրերս կնքված պայմանագրի առնչությամբ: 

Ադրբեջանի ՊՆ-ի ու ԱԳՆ-ի անհեթեթ մեղադրանքներից և, ըստ էության, ռազմատենչ հայտարարություններից հետո Ֆրանսիայի նկատմամբ թունավոր արտանետումներ են կատարում նաև Ալիևյան ռեժիմի կամակատար փորձագիտական շրջանակները:  

Գրել էինք, ֆրանսիացի որոշ քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ ուղղված նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով նրան խաղաղապահ զորախումբ ուղարկել Հայաստան։ Ադրբեջանցի ռազմական վերլուծաբան Ագիլ Ռուստամզադեն այդ քայլն անխոհեմ է որակել և գրել հետևյալը.

«Հարց է առաջացնում՝ ինչո՞ւ։ Տարօրինակ առաջարկ, մեղմ ասած: Շուրջ 30 տարվա թշնամությունից հետո Ադրբեջանն ու Հայաստանը գնում են հաշտեցման դժվարին ճանապարհով։ Ինչի՞ կարող է հանգեցնել Հայաստանում ֆրանսիացի խաղաղապահների տեղակայումը: Նշեմ, որ Ֆրանսիան Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ թշնամական պետական ​​քաղաքականություն ունեցող երկիր է։ Եթե ​​նման անպատասխանատու քայլ կատարվի, ապա, ամենայն հավանականությամբ, խաղաղ գործընթացին ծանր հարված կհասցվի, և կմեծանա էսկալացիայի և ռազմական գործողությունների վերսկսման վտանգը»,- նշել է նա։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր