Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

21 հուն 2024 14:13

Այլ երկրների ցանկացած օգնություն չի կարող փակել այն բացերը, որոնք կհայտնվեն ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման դեպքում

Այլ երկրների ցանկացած օգնություն չի կարող փակել այն բացերը, որոնք կհայտնվեն ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման դեպքումՀայաստանի անջատումը Ռուսաստանից կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիայի ազդեցությունը երկրում կաճի, ինչը չի կարող ձեռնտու լինել Երևանին։ Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Պատգամավորը շեշտել է, որ պատմականորեն Հարավային Կովկասի տարածաշրջանում ազդեցիկ դերակատարներ են եղել Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Քոչարյանը նշել է` եթե Ռուսաստանին դուրս մղեն, նրա տեղը կզբաղեցնի մեկ ուրիշը, և, ամենայն հավանականությամբ, դա կլինի Թուրքիան։

Պատգամավորի կարծիքով` բնակչության մեծ մասը հասկանում է, որ դա ձեռնտու չէ Հայաստանին։

Քոչարյանը նշել է, որ իշխանությունները, կարծես թե, մինչև հիմա չեն հասկանում, թե Հայաստանի տնտեսությունը որքանով է կապված Ռուսաստանի հետ:

«Այլ երկրների ցանկացած օգնություն չի կարող փակել այն բացերը, որոնք կհայտնվեն ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման դեպքում։ Հանրապետությունում իսկապես շատ լուրջ տնտեսական խնդիրներ կառաջանան»,– ասել է նա։

ԱԺ պատգամավորը կոչ է արել առնվազն ուսումնասիրել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ցուցանիշները։ Նա նշել է, որ իսկապես պետք է մտածել, թե ինչ կստանա և կկորցնի երկիրը, եթե 2018–ին սկսված գործընթացներն ավարտին հասցվեն:

Վերջին շրջանում փորձագետները հայտնում են հայ–ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման մասին։ Մասնավորապես, Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով և դիվանագիտական նոտաներով։

Այդ հարաբերություններում լրացուցիչ լարվածություն է մտցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե ՀԱՊԿ առնվազն 2 երկիր օգնել են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այդ մասին նա ասել է` մեկնաբանելով Ադրբեջան կատարած այցի ընթացքում Բելառուսի նախագահի հնչեղ հայտարարությունները։ Լուկաշենկոն, դիմելով Ալիևին, մարտական գործողություններն անվանել էր «ազատագրական պատերազմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր