«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

21 հուն 2024 15:29

ՀՀ ղեկավարությունն Արևմուտքին հնարավորություն է տալիս խաղալ իր շախմատի տախտակի վրա. դա միշտ վատ է ավարտվում

ՀՀ ղեկավարությունն Արևմուտքին հնարավորություն է տալիս խաղալ իր շախմատի տախտակի վրա. դա միշտ վատ է ավարտվումՌուս քաղաքագետ Նիկոլայ Ստարիկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունն այն մասին, որ Հարավային Կովկասում Արևմուտքի օրակարգը միշտ չէ, որ համապատասխանում է տարածաշրջանի երկրների շահերին:

«Այն ամենն, ինչ հիմա անում է Արևմուտքը, ուղղված է նրանց դեմ, ում Արևմուտքը համարում է իր հակառակորդ ու իր համար վտանգավոր։ Դրանք առաջին հերթին Ռուսաստանն ու Չինաստանն են։ Արևմտյան հեգեմոնիայի գլոբալ մարտահրավերը նետում են Պեկինն ու Մոսկվան։ Ուստի ամբողջ քաղաքականությունը, որը կառուցվում է Արևմուտքի հետ, ուղղված է Ռուսաստանին և Չինաստանին զսպելուն։ Եվ Կովկասում քաղաքականությունը բացառություն չէ։ Ուստի այս իմաստով արևմտյան քաղաքականության ցանկացած հատված մենք կարող ենք գնահատել հենց այդպես և երբեք չենք սխալվի։ Քաղաքականության մեջ հենց այնպես ոչինչ տեղի չի ունենում»,-ասել է Ստարիկովը։

Փորձագետի կարծիքով՝ հայկական ղեկավարությունն Արևմուտքին հնարավորություն է տալիս խաղալ իր հայկական շախմատի տախտակի վրա:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ցավոք, ներկայիս հայկական ղեկավարությունն Արևմուտքին հնարավորություն է տալիս խաղալ իր հայկական շախմատի տախտակի վրա։ Իսկ նրանց համար, որոնք դա անում են և թույլ են տալիս՝ թույլ տալով Արևմուտքին մոտենալ իրեն, դա միշտ վատ է ավարտվում։ Վերջին օրինակներից մեկը Ուկրաինան է, բայց նման օրինակներ հնարավոր չէ հաշվել։ Եթե հիշում եք, կարող եք խոսել Հարավային Կորեայի մասին, որը ժամանակին այս խաղերը խաղում էր ամերիկացիների հետ, և դա ավարտվեց Կորեական թերակղզում սարսափելի պատերազմով: Նմանապես, Հարավային Վիետնամը, որը ժամանակին գրավել էին ամերիկացիները»,-եզրափակել է Ստարիկովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր